Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Գյալաջի՝ նիկոլերենով

Գյալաջի՝ նիկոլերենով
26.01.2025 | 17:25

Երեկվա մետամորֆոզիկ գյալաջիից մի քանի դրվագ եմ առանձնացրել, որին մի քանի դիտարկմամբ, թերևս, անդրադառնամ: Նախ՝ նման շըփ-թըփ հարցազրույց տալու դրվագի հետ կապված, երբ հանկարծ որոշեց՝ Շվեյցարիայից միանգամից գնալ Հանրային:

Ըստ իս՝ Նիկոլի հիմնական վռազելը կամ, եթե կուզեք, էդ հարցազրույցի մեխը՝ ներքին լսարանին, նաև որոշ քաղաքական բևեռների մեսիջ ուղարկելն էր ռազմագերիների մասով:

Առանցքային ասելիքը հետևյալ միտքն էր. «Ռազմագերիներից հոգեներգործող դեղամիջոցների ազդեցությամբ ցուցմունքներ են կորզում՝ ՀՀ շուրջ օղակը սեղմելու և ռազմական էսկալացիա ստեղծելու նպատակով»: Սա նշանակում է, որ, երբ Նիկոլն ասում է, թե «այս մասին գաղտնի տեղեկատվություն կա», ուրեմն առաջիկայում նոր զարգացումների սպասեք:

Եվս մի կարևոր դրվագ, երբ նա նշեց, թե «եթե սահմանազատման հետ կապված հանձնաժողովները կգան այնպիսի եզրահանգման, որ այս կամ այն տարածքը կամ, ասենք, Հայաստան եկող գազամուղն այս կամ այն կերպով գտնվում է մի երկրի տարածքում, բայց անհրաժեշտ է, որ տարածքները փոխանակվեն, դա հնարավոր կլինի անել միայն հանրաքվեի միջոցով»:

Եթե նիկոլերենից թարգմանենք, ապա սա վերաբերվում է, այսպես կոչված, «անկլավների» թեմային, որը սրանք պատրաստվում են ամեն գնով իրականացնել, իսկ դա կարող է լինել բացառապես հանրաքվեով:

Մնացածը պրիմիտիվ մեթաստազ է:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3205

Մեկնաբանություններ